ՃՏՊ Արարատի մարզում, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
SocietyԱրարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտում:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 40-ամյա Շուշան Հարությունյանն ու 16-ամյա Անի Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։