Արմեն Ջիգարխանյանը չի մահացել
Վերջին օրերին համացանցի հայկական հատվածում կեղծ լուրեր են տարածվել, թե կյանքից հեռացել է թատրոնի ու կինոյի հայ մեծանուն դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը։
Մոսկվայում՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական թատրոնի, մամուլի պատասխանատուն հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանը չի մահացել. «Արտիստը ողջ է, ամեն ինչ նորմալ է, եւ նա թատրոնում է»։