Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: