Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Society

Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության  Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Եղվարդ քաղաքի բնակիչ Սրբուհի Մեսրոպյանը 27.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ Գևորգ Հակոբյանին հաղորդում է տվել նախկին ամուսնու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու մասին: Մասնավորապես, իր բնակարան այցելած հիշյալ ոստիկանին ցույց է տվել նախկին ամուսնու կողմից թաքցրած` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված թմրամիջոցը: Սակայն ոստիկանը, հանցագործության մասին հաղորդում ընդունելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու՝ դեպքի վայրը զննելու և առկա փաստերն արձանագրելու փոխարեն, իր բջջային հեռախոսով լուսանկարել է թմրամիջոցը և Ս. Մեսրոպյանին հավաստիացրել, որ դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Նույն օրը Գ. Հակոբյանը հանցագործության դեպքի մանրամասների մասին անձամբ զեկուցել է իր վերադասներին` Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Էմիլ Մովսիսյանին և նույն բաժնի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանին: Սակայն վերջիններս, իրենց հերթին, հիշյալ հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել և սահմանված կարգով միջոցառումներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Հիշյալ դեպքից 10 օր հետո Ս. Մեսրոպյանը կրկին զանգահարել է տեսուչ Գ. Հակոբյանին և տեղեկացրել, որ ամուսինը վերցրել է թմրամիջոցի փաթեթը և դուրս եկել բակ: Ս. Մեսրոպյանը ոստիկանության աշխատակցին խնդրել է գալ և տեղում բացահայտել հանցագործության դեպքը: Գ. Հակոբյանն այդ մասին կրկին տեղեկացրել է իր ղեկավարներին, այդ թվում՝ Է. Մովսիսյանին և Ս. Բաղդասարյանին, սակայն վերջիններս, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և թմրամիջոցի իրացման վերաբերյալ իրենց կողմից սպասարկվող տարածքում բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նախնական համաձայնությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ սահմանված կարգով ընթացք չեն տվել քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքին, չեն կանխել դրա հնարավոր իրացումը և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործություն կատարած անձին տեղում բռնելու ուղղությամբ:

Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների գործողությունների հետևանքով հանցագործության դեպքը չի բացահայտվել, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:  

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Հակոբյանին, նույն բաժանմունքի պետ Է. Մովսիսյանին և բաժնի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Է. Մովսիսյանի և Ս. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row