Սինգապուրը հուսով է 2018 թվականին համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
International newsՍինգապուրի կառավարությունը հուսով է հաջորդ տարի ավարտել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է երկրի առևտրի և արդյունաբերության հարցերով ավագ նախարար Կո Պո Կունը՝ Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ այժմ գերատեսչության ներկայացուցիչները Մոսկվայում են, որտեղ խորհրդակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու շուրջ:
«Հուսով ենք, որ արդեն այս տարի որոշակի առաջընթաց կգրանցվի: Իսկ արդեն հաջորդ տարի հուսով ենք, որ բանակցությունները բարեհաջող ավարտին կհասցվեն»,- ընդգծել է Կո Պո Կունը:
Ավագ նախարարի խոսքով՝ «Ռուսաստանը ԵԱՏՄ-ի առանցքային մասնակից է, իսկ Սինգապուրը մտնում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կազմի մեջ»:
«Այդ տարածաշրջանը (Հարավարևելյան Ասիա) կտրուկ աճող տարածաշրջան է, որտեղ մեծանում է ապրանքների պահանջարկը»,- նշել է նախարարը: