Մարիո Գյոտցեն կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն հաջորդ տարի
SportԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հերթական վնասվածք է ստացել,- տեղեկացնում է «Goal.com»-ը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի` «Շալկեի» (4:4) հետ կայացած խաղի ընթացքում: Գերմանացին ստացել է սրունքաթաթային հոդի վնասվածք:
Ըստ նախնական տվյալների` Գյոտցեն բաց կթողնի շուրջ 6 շաբաթ:
Հիշեցնենք, որ Գյոտցեն բաց էր թողել նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նյութափոխանակության խանգարման պատճառով: