Մեծ Բրիտանիան պատրաստվում է ավելացնել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը
International newsՄեծ Բրիտանիան պատրաստվում է ավելացնել իր պաշտպանական ծախսերի համար նախատեսված բյուջետային հատկացումները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը խորհրդարանում ունեցած ելույթում:
Նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական բյուջեն այսուհետ տարեկան աճելու է գնաճի ցուցանիշին ավելացնելով 0.5 տոկոս:
Այս քայլը հակադրվում է մի շարք խորհրդարանականների պահանջին, ովքեր ցանկանում էին նվազեցնել ոչ միայն զինված ուժերի ֆինանսավորումը, այլև դրա քանակը 82 հազարից 70 հազարի: