Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ Մաքսային միությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ
International newsՄեծ Բրիտանիան կլքի Եվրոպական Միության Մաքսային միությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, սակայն միևնույն ժամանակ հավատարիմ կմնա Իռլանդիայի սահմանին որևէ սահմանային ենթակառուցվածք չստեղծելու իր պարտավորություններին: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասում է, որ Մեծ Բրիտանիան ամբողջական կազմով լքում է Մաքսային միությունը», - ասվում է աղբյուրում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչն իր հայտարարությունում նաև հաստատել է Լոնդոնի՝ այս պարտականություններին հավատարիմ մնալը, սակայն միևնույն ժամանակ հղում է արել Brexit-ի հարցերով ԵՄ իշխանությունների հետ երկխոսության գլխավոր բրիտանացի բանակցող Դևիդ Դևիսի դիրքորոշմանը, որը հասկացրել է, որ Իռլանիդայի հետ սահմանի վերաբերյալ հարցերի քննարկումը վերջնականապես կավարտվի միայն Մեծ Բրիտանիայի և եվրոպական համայնքի միջև ապագա առևտրական կապերի համաձայնության կոնտեքստում: