Պոպոկատեպետլ հրաբուխն արտանետել է 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն
International newsՄեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխն արտանետել է 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն: Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պոպոկատեպետլից մոխրի արտանետումը հասել է 3 հազար մետր բարձրության»,- հայտարարել է նա Twitter-ում: Պուենտեի խոսքով՝ մոխրով թեթեւակի ծածկվել են Տոչիմիլկո, Պուեբլա, Ուակեչուլա եւ մի քանի այլ համայնքներ:
Պոպոկատեպետլը, որի անվանումը ացտեկերենից թարգմանած նշանակում է «ծխացող լեռ», գտնվում է ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրության վրա: Այն վաղուց ի վեր դարձել է Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը: