ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչն առաջին անգամ կին կլինի
International newsՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Կարեն Փիրսը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:
Գերատեսչությունից ընդգծել են, որ տիկին Փիրսը, որը նաեւ ԱԳՆ-ում քաղաքական հարցերով եւ համագործակցության գործերով գլխավոր տնօրենն է, առաջին կինն է, որ այս պաշտոնում նշանակվել է:
Ինքը Կարեն Փիրսն իր նշանակումը մեկնաբանելիս նշել է, որ Մեծ Բրիտանիան «ՄԱԿ վաղեմի կողմնակիցն է եւ ըստ ծավալի երրորդ դոնորը»: «Միացյալ Թագավորությունը կշարունակի մյուս երկրների հետ աշխատել գլոբալ անվտանգության, կայունության եւ զարգացման համար հրատապ մարտահրավերները լուծելու ուղղությամբ»,- հայտարարել է դիվանագետը: Նա վստահ է, որ Լոնդոնի շահերը «մեծապես կախված են այն հանգամանքից, թե ՄԱԿ-ն որքանով է հզոր եւ արդյունավետ»: