Իսրայելի ոստիկանությունը հաստատել է Թել Ավիվում պայթյունի հետեւանքով 3 մարդու զոհվելու փաստը
International newsԻսրայելի ոստիկանությունը հաստատել է նոյեմբերի 28-ին Թել Ավիվի հարավային ծայրամասում պայթյունի հետեւանքով 3 մարդու զոհվելու փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Յաֆֆոյում գտնվող մեկհարկանի շինությունում, որը հրդեհվել եւ փլուզվել էր, տնտեսական իրերի խանութ էր գործում։
«Բժիշկները հաստատել են պայթյունի հետեւանքով մեկ մարդու մահը։ Ընդհանուր առմամբ միջադեպից զոհվել է 3 մարդ»,– ասված է ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ 2 զոհերի մարմինները գտել են փլատակներից տակ։ Եվս 4 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 4 զոհի մասին։
Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։