Հայաստանը կփոխանցի սահմանային դիրքի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին
SocietyՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր փոխանցվելու է»,-ասաց ՊՆ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ադրբեջանցի զինվորականի դին փոխանցելու գործընթացն ինչ փուլում է:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստորի՝ ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկիդիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նույն օրվա առավոտյանհայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտիհրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀպաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչիմիջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելուհարցում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակից հայտնել էին, որ պատրաստ են գործելուորպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուսկողմին երկուստեք համաձայնության դեպքում: