Շվեդիայի Ուպսալ քաղաքի ոստիկանության շենքի մոտ մեքենա է պայթել
International newsՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից ոչ հեռու՝ Ուպսալ քաղաքի ոստիկանության շենքի մոտ, երկուշաբթի մեքենա է պայթել, տուժածներ չկան, ձերբակալվել է մեկ մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։
«Նոյեմբերի 27-ի երեկոյան Ուպսալ քաղաքի ոստիկանության շենքի մոտ պայթյուն է հնչել։ Կան հանգամանքներ, որոնք մատնանշում են, որ դա հարձակում է ոստիկանության դեմ»,– ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հայտնում է, որ պայթյունը հնչել է կայանատեղիում գտնվող մեքենաներից մեկում, ինչից տուժել են մոտակա մի քանի մեքենաներ։
Նոյեմբերի 28-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալել է 20-ամյա մի երիտասարդի։