Տամբովի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով կա 2 զոհ
International newsՌԴ Տամբովի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և ուղևորը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Շինովկա գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել են տրանսպորտի դատախազությունում, որը պարզում է վթարի հանգամանքները: Միջադեպից հետո ստուգումներ է սկսել նաև Քննչական կոմիտեն:
Հաղորդվում է, որ մասնավոր ուղղաթիռը դուրս էր եկել նախօրեն Բորշչովկա գյուղից և ուղևորվում էր Կիրսանով քաղաք: Այնուհետև նրա հետ կապը կորել է:
Ուղղաթիռը պատկանում էր «Сталь-М» ընկերությանը, զոհերից մեկը եղել է ձեռնարկության տնօրենը, մյուսը՝ աշխատակիցը: