Երևանում կոտլետ արտադրող ընկերության արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել
SocietyՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք«Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 2017թ. նոյեմբերի 15-ի արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը. այն ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Տնտեսվարողին տրվել է իրացման ցանցերից խմբաքանակի ետկանչի կարգադրագիր:
Կասեցվել է նաև «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության: