ՀՀԿ-ի ու Ելք-ի նախաձեռնությամբ Երևանում կունենանք Մոնթեի փողոց
SocietyԵրևան քաղաքի ավագանին քննարկեց և հաստատեց Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագիծը։ Առաջարկը ներկայացվել էր ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «ԵԼՔ» խմբակցությունների կողմից:Առաջարկը ընդունվեց և Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց ավտոճանապարհն այսուհետ կկրի Մոնթե Մելքոնյան փողոց անունը: