Ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը. Երևանի Սարալանջի հատվածը կկոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով
SocietyԵրևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարվեց նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության առաջարկը Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը /հ. 30/3 շենքի հարող հատված/ Լեոնիդ Ազգալդյան փողոց անվանակոչելու մասին: «Հանրապետական կուսակցություն» խմբակցությանը միացան նաև անկախ ավագանիները: