Դոլարը շարունակում է թանկանալ, եվրոն թուլանում է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 484.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 648.81 դրամ (աճել է 4.67 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.71 դրամ (նվազել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.81 դրամ, ոսկի՝ 20,116.13 դրամ, պլատին՝ 14,870.85: