Խաբարովսկի երկրամասում որսացել են մարդակեր վագրի
SocietyՄեկ ամիս առաջ ՌԴ Բոյցովո գյուղի մոտակայքում հայտնաբերել են 43-ամյա տղամարդու հոշոտված դի՝ գիշատչի ատամների հետքերով։ Այս մասին հայտնում է Life.ru–ն՝ վկայակոչելով Բնության պահպանության շրջանային նախարարությանը։
Վայրի գազանը, որը ենթադրաբար հոշոտել էր Խաբարովսկի երկրամասի բնակչին, քնեցրել են եւ տեղափոխել վերականգնողական կենտրոն։ Էգ վագրին որսացել են անշարժացնող միջոցով, հայտնել են գերատեսչությունից։
Վագրի ճակատագիրը կորոշի Ռոսպրիրոդնադզորը։ Եթե փորձագետները, համեմատելով կենդանու նմուշները զոհի հագուստի վրա հայտնաբերված հետքերի հետ, գան այն եզրակացության, որ վագրն անմեղ է, նա վերականգնողական կուրս կանցնի եւ կվերադառնա վայրի բնություն։ Իսկ եթե մեղավոր լինի, նրան ողջ կպահեն, սակայն անազատության մեջ։