Ռոբերտ Լևանդովսկին մկանային վնասվածքներ ստանալու մեջ մեղադրել է Կառլո Անչելոտիին
SportՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անկարկել է, որ թիմի ֆուտբոլիստները մկանային վնասվածք են ստացել նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պատճառով:
«Եթե թիմում շատ են մկանային վնասվածքները, ապա պետք է ուշադրություն դարձնեք վերջին 2-3 ամսվա ընթացքում կայացած մարզումների վրա:
Հավանականությունը մեծ է, որ պատճառը հենց դրա մեջ է»,- Լևանդովսկու խոսքն է մեջբերում «Bild»-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» հեռացրել է Անչելոտիին սեպտեմբերին: Թիմը գլխավորել է Յուպ Հայնկեսը: