Կորած տղային գտել են տնից 7,000 մղոն հեռավորության վրա գտնվող կղզում,- հաղորդում է Orer.am կայքը: Սեպտեմբերից փնտրվող 9-ամյա Բիլլի Հանսոնը գտնվել է Փենսիլվանիայից 7,000 մղոն հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ կղզում: Մոր խոսքերով տղան հոր հետ այցելել է Սեթթլ և չի վերադարձել: Որոնումների արդյունքում տղային ու հորը գտել են Նիուվեյում: 46-ամյա Հանսոնը ձերբակալվել է: Ըստ ԱՄՆ փաստաբանական գրասենյակի` Ջեֆրի Հանսոնը հայտնի է որպես թմրամոլ: Նա և Ջոաննա Հանսոնը բաժանված են: Բիլլին ամառային այցելության էր գնացել, երբ հոր ընկերներից մեկը FBI-ին ասել է, որ հնարավոր է հայրը վնասի երեխային: Ինչ վերաբերում է Բիլլիին, նա կղզում մնացել մի քանի օր, մինչև իշխանությունները նրան վերադարձրել են մորը: Ըստ Niue ամսագրի խմբագրի, որոնման ժամանակ նա տեսել է երեխային, բայց երեխան ընկճված չի եղել և կրելիս է եղել Niue վերնաշապիկ: