«Ռեալի» գործադիր տնօրեն. Կովաչիչը չի վաճառվում
SportՄադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Սանչեսը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում վաճառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերը:
«Կովաչիչը չի վաճառվում: Մենք երբեք նրան չենք վաճառի: Հունվարին ստացած յուրաքանչյուր առաջարկ մերժվելու է:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կովաչիչի տրանսֆերը ցանկանում էր գնել «Տոտենհեմը»:
Մատեոն խելացի տղա է: Նա հասկանում է, որ կարող էր հանդես գալ «Տոտենհեմի» մեկնարկային կազմում: Միաժամանակ նա գիտակցում է, որ մենք նույնպես ցանկանում ենք տեսնել նրան մեր թիմի կազմում»,- Սանչեսի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը: