Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԺ մշտական հանձնաժողովում բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ լսումներ են անցկացվել

Society

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  տեղի են ունեցել «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները»  թեմայով խորհրդարանական լսումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պատասխանատու պետական և իրավապահ մարմինների, հասարակական, գիտական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունների մասնագետներ:

Տալով լսումների մեկնարկը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ընդգծել է բնության հատուկ պահպանվող տարածքների/ԲՀՊՏ/ նշանակությունը և կարևորել այնտեղ առկա խնդիրների լուծումը, ինչ նպատակով էլ հրավիրվել են լսումները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրավիրված լսումները նշանավորել է երկու առումով` առաջին, որ օրենսդիր մարմինը լիարժեք տեղեկացված լինի ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին և անհրաժեշտության դեպքում  օրենսդրական կարգավորումները պատշաճ տեսքի բերելու և երկրորդ` հանրության լայն շերտերի ներգրավումն է այն կարևոր հարցերի մեջ, որոնք են ԲՀՊՏ-ների ընկալումը, պահպանման խնդիրները, սերունդների համերաշխության սկզբունքի իրագործումը: «Համաշխարհային առաջադեմ փորձը բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկում է որպես մի կենսամիջավայր, որտեղ իրականացվում է, ոչ միայն պահպանության գործառույթ, այլ այն ունի հստակ տնտեսական և սոցիալական դրսևորում, իսկ տնտեսական և սոցիալական շահը կարող է ապահովվել, եթե իրականացվի դրանց պատշաճ պահպանություն»,- նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ այս հիմնարար մոտեցումը հակադրվում է անցումնային տնտեսություն ունեցող երկրներում երկար տարիներ գերակայող բնությունը շահագործելու գործընթացին և ներկայում առաջնային է համարվում շրջակա միջավայրի պահպանությամբ`  տնտեսական և սոցիալական արժեքներ  ստեղծելու քաղաքականությունը:

Ըստ բնապահպանության նախարարի, այն այն երկրները, որոնք բնական ռեսուրսները օգտագործել են կայուն` ոչ սպառողական սկզբունքով, ապահովել են տնտեսության էական և կայուն աճ և ՀՀ կառավարության վարած ռեսուրսների կայուն օգտագործման քաղաքականությունը նաև սահմանադրական նորմի իրացում է: Նկատելով, որ այսօր Հայաստանի տարածքի 13.1 տոկոսն են կազմում ԲՀՊՏ-ները` Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ոչ միայն այդ տարածքները ընդլայնելու, այլ նաև դրանց պահպանության ուժեղացման և կանոնավոր դարձնելու ուղղությամբ:

Լսումներին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Վերջիններս պատասխանել են նաև պատգամավորների, հասարակական և գիտական կազմակերպությունների  ներկայացուցիչների հարցերին:

Ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, պատգամավորներ Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, հասարակական և գիտական  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության  պետ Թաթուլ Պողոսյանը  ներկայացրել է երկու տարվա ընթացքում բնապահպանական նորմերի խախտման դեպքերով հարուցված գործերի արդյունքները և շեշտել հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը, քանի որ  գործերի ընթացքը ցույց է տալիս, որ հասցված վնասներն անվերականգնելի են:

Իր եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանը  կարևորել է օրենսդիրի ներկայացուցիչների կողմից լսումների ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները և լուծումները ստանալու հարցում հետևողական լինելը, ինչում շահագրգռված է բնապահպանական գերատեսչությունը, և պարզաբանումներ ներկայացրել հնչած որոշ հարցադրումների վերաբերյալ:

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row