Լինեկեր. Այս պահին աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը Ֆրանսիան է
SportԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, ով այժմ աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, խոսել է ԱԱ-2018-ի ֆավորիտների մասին.
«Բրազիլիան և Գերմանիան Մունդիալի մշտական ֆավորիտներն են: Նրանց անունները չթվելը անհնար է: Այս երկու թիմերը միշտ հաջողություններ են ունենում աշխարհի առաջնությունների ժամանակ: Կցանկանայի վերադարձնել Իսպանիայի հավաքանի նախկին ուժը:
Եթե այս պահի դրությամբ նայենք, ապա գլխավոր ֆավորիտը համարում եմ Ֆրանսիայի հավաքականին: Միայն տեսեք, թե ինչպիսի կազմ ունեն նրանք: Հուսալի դարպասապահ, որակյալ պաշտպանություն և կիսապաշտպանություն, ինչպես նաև մի շարք տաղանդներ:
Նգոլո Կանտեն անհավանական ֆուտբոլիստ է, իսկ Մբապեն ապագա գերաստղ: Վստահ եմ, որ Ֆրանսիան երկար առաջ կգնա»,-Լինեկերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա վաղը և այն կվարի հենց նա՝ Գարի Լինեկերը: