Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 5 երկրաշարժ
International newsՍեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 40 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Այն զգացվել է ինչպես Բիթլիս, այնպես էլ հարևան Բաթման և Մուշ նահանգներում, զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժին նույն օրը հետևել է երկու հետցնցում' 3 և 4-5 բալ ուժգնությամբ: Հաջորդ երկու երկրաշարժերը' 3-4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Ադրբեջանի հյուսիսում՝ Ղազախ քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Նոյեմբերի 1-ին չիլիական Զատկի կղզու տարածքում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ: Նույն օրը Ֆիջի կղզեխմբի Նդոյ կղզուց հյուսիս-արևելք գտնվող տարածքում գրանցվել է 434 կմ խորությամբ սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 7.1 մագնիտուդ ուժգնություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: