Ֆինլանդիայում ՀՀ դեսպանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արա Այվազյանին ազատել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»: