Դոլարը շարունակում է թուլանալ. եվրոն թանկացել է ավելի քան 3,5 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 484.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.01 դրամ (աճել է 1.43 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 576.26 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.25 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 257.96 դրամ, ոսկի՝ 19,929.78 դրամ, պլատին՝ 14,633.65: