Ռուսաստանի հայերի միությունը Կոնստանտին Օրբելյանին պարգևատրվել «Համաձայնություն» մրցանակով
SocietyԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության «Համաձայնություն» մրցանակով: Այս մասին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մոսկվայում կայացել է 4-րդ ամենամյա միջազգային «Համաձայնություն» մրցանակաբաշխությունը: «Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ է: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:
2017 թվականին «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը: Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը»: