Զիդան. Բեյլը հոգեբանական խնդիրներ չունի, սակայն տհաճ իրավիճակ է
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վիճակի մասին: «Ֆուենլաբրադայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2:2) Բեյլը երկու ամսվա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ, սակայն դարձյալ առողջական խնդիրներ ունեցավ: Նա բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա խաղը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ:
«Չեմ կարծում, որ Բեյլը հոգեբանական խնդիր ունի: Նրա համար ընդամնեը մի փոքր տհաճ իրավիճակ է, քանի որ վաղուց չէր խաղացել: Այժմ էլ դարձյալ որոշակի խնդիր ունի: Այն կապված է սրունքի մկանի հետ: Չեմ կարող ասել, թե Բեյլը երբ կվերադառնա խաղադաշտ: Ամեն ինչ կախված է Գարեթից: Հույս ունեմ, որ նա կխաղա արդեն հաջորդ շաբաթ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Աթլետիկ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: