Իբրահիմովիչը որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդում»
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել անգլիական ակումբի կազմում:
36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխհատուցել իր 7-ամսյա բացակայությունը, իսկ 2019 թվականին տեղափոխվել ԱՄՆ, գրում է The Sun-ը:
Սպասվում է, որ այդ հարցով Իբրահիմովիչն ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կբանակցեն ամանորյա տոների մոտ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Շվեդ ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում, որի վերջնամասը բաց թողեց: Երկարատեւ դադարից հետո նա խաղադաշտ վերադարձավ նոյեմբերի 18-ին: