Պեկինի իշխանություններն արգելել են հրավառությունները
International newsՊեկինի իշխանությունները Չինաստանի Նոր տարվա տոնակատարության նախօրեին արգելել են հրավառությունները, հաղորդում է Սինխուան:
Չինական Ամանորի 15-օրյա տոնակատարության ընթացքում հրավառություն ավանդույթ է, համարվում է, որ դրանք հեռացնում են չար ոգիներին:
Դեռ պարզ չէ, թե արդյոք արգելքը ազգային տոների վրա էլ է տարածվելու, բայց հրավառություն վաճառողները մտահոգված են: