Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետական մարմիններին խորհուրդ են տալիս հրաժարվել Կասպերսկու հակավիրուսից
International newsԲրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնը զգուշացրել է կառավարությանը չօգտագործել ռուսական հակավիրուսային ծրագրեր։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Մասնավորապես, խոսքը «Կասպերսկու լաբարատորիա» ընկերության մասին է։
Ինչպես հայտարարել է կենտրոնի ղեկավար Քերան Մարտինը, ռուսական հակավիրուսային ծրագրերը չպետք է օգտագործվեն տեղեկատվության պարունակող համակարգերում, ինչն, իր հերթին, կարող է վտանգել իրենց ազգային անվտանգությունը, եթե դրանք հասանելի դառնան Ռուսաստանի իշխանություններին: Մարտինը նաեւ նշել է, որ իր գերատեսչությունը «Կասպերսկու լաբորատորիայի» հետ կապի մեջ է, որպեսզի ստեղծվի այնպիսի համակարգ, որը ամեն դեպքում թույլ կտա ռուսական արտադրանքը օգտագործել Մեծ Բրիտանիայում: Պատասխան հայտարարության մեջ «Կասպերսկու լաբորատորիա»-ն հույս է հայտնել այդ հարցով Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնի հետ երկխոսություն ծավալելու շուրջ։