Չինաստանը դեմ է դուրս եկել ԱՀԿ–ին ներկայացված ԱՄՆ պահանջներին
International newsՉինաստանի առեւտրի նախարարությունը դեմ է հանդես եկել ԱՄՆ գործողություններին, որը վերջերս դիմել էր ԱՀԿ–ին՝ պահանջելով Չինաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ չտալ, հայտնում է CGTN հեռուստաալիքը»
Գերատեսչությունը նշել է, որ Պեկինը ծայրահեղ դժգոհ է Վաշինգթոնի այդ գործողություններից, որն անտեսում է ԱՀԿ կանոնները։
ԱՄՆ դիրքորոշման մասին հայտարարությունը նախօրեին փոխանցվել էր ԱՄՆ–ում Չինաստանի առեւտրային ներկայացուցչի միջոցով։
«Չինաստանը պահանջում է, որ ԱՄՆ–ն, ԵՄ–ն եւ ԱՀԿ մյուս անդամ երկրները պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները, հավուր պատշաճի կատարեն ԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ դադարեն Չինաստանի նկատմամբ կիրառել «կեղծ անդամի» սկզբունքը»,– ասված է հայտարարության մեջ։