Մահրեզ. «Լեսթերն» արգելափակել էր իմ տրանսֆերի վերաբերյալ բոլոր առաջարկները
SportԱնգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը նշել է, որ այս ամառ «աղվեսները» իրեն չեն թողել տեղափոխվել այլ ակումբ.
«Կանտեի պայմանագրի մեջ կար հրաժարագնի վերաբերյալ կետ: Երբ «Չելսին» համաձայնեց վճարել ամբողջ գումարը, «Լեսթերի» ղեկավարները որոշեցին մեր պայմանագրերի մեջ այլևս չներառել կլաուսուլայի վերաբերյալ պայմանը:
Նրանք չէին ցանկանում վաճառել ինձ: Ինձ ասացին, որ եթե լավ առաջարկ լինի, ապա ես կտեղափոխվեմ այլ ակումբ: Իրականում, նրանք ամեն ինչ արգելափակել էին:
Ես վստահ եմ իմ ուժերին և գիտեմ, որ մեծ բարձրունքների եմ հասնելու»,- Մահրեզի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»ն