Բունդեսլիգայի հետնապահը հեռացրել է գլխավոր մարզիչին
SportԳերմանական «Քյոլնի» գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբիկայքը:
Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Քյոլնը» 2:2 հաշվով էր ավարտել Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ արտագնա խաղը, որից հետո 51-ամյա մասնագետը հրաժեշտ է տվել իր ֆուտբոլիստներին:
Ավստրիացի մարզիչը 2013-ից էր գլխավորում «Քյոլնը», որը Բունդեսլիգայի 14 տուրերում հաղթանակ չի տարել եւ 3 միավորով վերջին տեղում է: Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո գերմանական ակումբը երկրորդ տեղում է եւ հավակնում է փլեյ-օֆֆ դուրս գալուն:
«Քյոլնի» գլխավոր մարզիչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Շտեֆան Ռուտանբեկը, որն աշխատում է մինչեւ 19 տարեկանների թիմում: