Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունն ավարտվել է
SportԱվարտվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկօրյա պայքարում արդյունքում օդամղիչ ատրճանակ 60 կրակոց տղաների պայքարում մեդալակիրներ դարձան Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը և Երեմ Եղիազարյանը: Նույն ձևի աղջիկներ պայքարում լավագույն եռյակում հայտնվեցին Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և Աստղիկ Մխիթարյանը:
Վազող թիրախ՝ խառը վազք, 2x20 կրակոց մրցաձևում լավագույններն էին Հովհաննես Մարգարյանը, Հովհաննես Աբրահամյանը և Դավիթ Աբաջյանը, իսկ աղջիկներից` Լիլիթ Մկրտչյանը, Սաթենիկ Մեժլումյանը և Գոհար Վարդանյանը:
Մրցաշարի արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի տարիքային հավաքականները։