Ռուսլան Կորյանը չի մասնակցել «Անժի»-«ԲՄԱ-Խաբարովսկ» խաղին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ռուսլան Կորյանը չի մասնակցել «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը 4:0 հաշվով պարտվել է «Անժի»-ին:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը եղել է «ԲՄԱ-Խաբարովսկ»-ի պահեստայինների շարքում և չի մասնակցել խաղին:
Այս տուրից հետո «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը 12 միավորով հայտնվել է մրցաշարային աղյուսակի վերջնամասում: