Հայաստանը տարածաշրջանում շարունակելու է դուրս մնալ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերից․ Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում անդրադարձել է Հայաստանի դեմ շրջափակմանը։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հայկական Սփյուռքի ճնշման տակ Երեւանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետեւանքով դուրս է մնացել էներգետիկ, առեւտրային ու տրանսպորտային նախագծերից։ «Եւ շարունակելու է դուրս մնալ»,-ասել է Էրդողանը։