Ավտոմեքենայում բռնկված հրդեհից այրվել են վարորդի դեմքն ու ձեռքերը
SocietyԱրմավիրի մարզի Փշատավան գյուղում դեկտեմբերի 4-ին «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի 17 US 583 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ն.-ն ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: