«Փյունիկ»-ը խզել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
SportԵրևանի «Փյունիկ»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել են ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի առաջին կեսի ավարտից հետո «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիան Արաուժո Դոս Սանտոսի և ռուս ֆուտբոլիստ Մաքսիմ Երմակովի հետ:
Ձմեռային դադարից առաջ «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է և ունի 17 միավոր: