Փրկարարները արջին կենդանաբանական այգի են տեղափոխել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի: