ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:
Սա ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջին այցն է Ադրբեջան: