Յուպ Հայնկես. «Բավարիան» ՉԼ-ում չի պայքարում խմբում առաջինը համար
SportՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 6-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ կայանալիք հանդիպման մասին:
«Մենք պետք է իրատես լինենք: Եթե նայենք գոլերի տարբերությանը, ապա պարզ կդառնա այն փաստը, որ մենք այլևս չենք պայքարում խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար:
Կարևորն այն է, որ մենք կարողանանք ցույց տալ, թե ինչի ենք ունակ ՊՍԺ-ի հետ խաղում: Հուսով եմ՝ ցուրտ եղանակին մեր խաղը կջերմացնի երկրպագուներին»,- Հայնկեսի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Բավարիան» խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար պետք է հաղթի ՊՍԺ-ին 4 գոլի տարբերությամբ: