Սերխիո Ռամոս. Ես և Ռոնալդուն կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, սակայն լողում ենք նույն նավակով
SportՄադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը չէր համաձայնվել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի այն կարծիքի հետ, որ թիմին պետք են Պեպեն, Ալվարո Մորատան և Խամես Ռոդրիգեսը: Միաժամանակ Ռամոսը նշել է, որ նա և Ռոնալդուն ընկերական հարաբերություններ ունեն:
«Իմ և Ռոնալդուի միջև ամեն ինչ կարգին է: Մեզ միշտ կապել է ամուր ընկերությունը: Ամեն դեպքում, մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ:
Չեմ կարծում, որ «Ռեալը» ճգնաժամի մեջ է: Հնարավոր է` մրցաշրջանն այդքան էլ լավ չենք սկսել, սակայն թիմը նախկինի պես ձգտում է տիտղոս նվաճելուն:
Լավ կլիներ, որ «Ռեալը» նվաճեր Աշխարհի ակումբային առաջնությունը: Դա կմոտիվացներ ամբողջ թիմին»,- Ռամոսի խոսքն է մեջբերում «Marca»-ն: