Ղրղզստանը ԱՀԿ-ից եւ ԵՏՀ-ից հետ կկանչի Ղազախստանի դեմ բողոքները
International newsՂրղզստանը հետ կկանչի նախկինում Առեւտրի համաշխարհային կազմակերպություն եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկած բողոքներն ընդդեմ Ղազախստանի գործողությունների: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի փոխվարչապետ Թոլկունբեկ Աբդիգուլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՏՀ եւ ԱՀԿ ուղարկված բողոքները հետ կկանչվեն, մենք այդպիսի իրավունք ունենք»,- ասել է նա: Ըստ Ղրղզստանի փոխվարչապետի՝ նման մեխանիզմ է նախատեսված այս կազմակերպությունների նորմերով այն դեպքում, եթե կողմերը վիճելի հարցերում համաձայնության հասնեն: «Մենք բոլոր հնարավորություններն օգտագործել ենք ԵՏՀ եւ ԱՀԿ շրջանակներում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ներկայումս Ղրղզստանի կառավարությունը քննարկում է ձեռներեցներին հասցված վնասի փոխհատուցման տարբերակները, որոնք վնաս են կրել ղրղզա-ղազախական սահմանին ստեղծված իրավիճակի հետեւանքով:
Սահմանին իրավիճակը բարդացել էր հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանը ուժեղացրել էր հսկիչ անցակետորով բեռնափոխադրումների հսկողությունը: Դրա հետեւանքով 2 կողմում բեռնատարների մեծ հերթեր էին գոյացել, որն առաջացրել էր Բիշքեկի պահանջները, որը հետագայում բողոքներ էր ներկայացրել ԱՀԿ եւ ԵՏՀ: