Ավստրիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները
International newsԱվստրիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ նույնասեռական զույգերը կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել 2019 թվականից: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Հայտնի է, որ Ավստրիայում միասեռ զուգընկերությունն օրինական է 2010 թվականից, սակայն այս զույգերին չէր թույլատրվում ամուսնանալ: Դատարանը խտրական է ճանաչել գործող օրենքները:
Նշվում է, որ միասեռ ամուսնությունների թույլտվությունը կարող է ուժի մեջ մտնել դատարանի նշած ժամկետից ավելի շուտ, եթե այդպես որոշի երկրի ղեկավարությունը:
Այսպիսով՝ Ավստրիան միացել է մի շարք այլ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Իսպանիային, որտեղ միասեռ ամուսնությունները նույնպես օրինականացված են: