Վերատին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ
SportԻնչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Կողմերի միջև կնքվելիք նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: Իտալացի խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 12 մլն եվրո: Ներկա պահին ֆուտբոլիստը վաստակում է տարեկան 7 մլն եվրո:
25-ամյա խաղացողն այս մրցաշրջանում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: