Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ
SocietyՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Այս մասին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: