ԵՄ-ն 17 օֆշորային երկրից բաղկացած սև ցուցակ է կազմել
International newsԵվրամիությունը հաստատել է 17 օֆշորային երկրից բաղկացած սև ցուցակը, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ցուցակը հաստատվել է ԵՄ ֆինանսների նախարարների նիստի ժամանակ, որը կայացել է դեկտեմբերի 5-ին Բրյուսելում: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե մերը, ԵՄ-ում կարծում են, որ այդ երկրներում բավարար քանակով միջոցներ չեն ձեռնարկվում հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարելու համար:
Սև ցուցակում, այլ երկրների շարքում ընդգրկվել են նաև Բահրեյնը, Հարավային Կորեան, Մակաոն, Մոնղոլիան, Նամիբիան, Պանաման, Թունիսը և ԱՄԷ-ն: Լե Մերն ընդգծել է, որ ԵՄ-ում հաստատել են նաև 47 երկրից և տարածքից կազմված «մոխրագույն» ցուցակը, սակայն նրանցից հարկային օրենսդրության առավել մեծ թափանցիկություն են պահանջում:
Որպես հնարավոր պատժամիջոցներ ցանկում նշված երկրների համար նշվում են ԵՄ դրամաշնորհներ ստանալու և Եվրամիության միջոցներից ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու արգելքը: Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ այլ պատժամիջոցներ նույնպես կարող են կիրառվել: