Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով
International news«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ինքնաթիռը Սոմալի ուղևորվելու նպատակով օդ է բարձրացել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից, սակայն կարճ ժամանակ անց կայծակը հարվածել է ինքնաթիռին: Օդաչուն որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը:
Զննում անցնելուց հետո՝ ժամեր անց ինքնաթիռը ուղևորվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշու: